Անցնող 2011 թվականը երաժշտության առումով բավական դրական էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել EMPYRAY ռոք-խմբի երգերի հեղինակ, կոմպոզիտոր Գիսանե Պալյանը: Նրա խոսքով, մեկ տարվա ընթացքում երկրում մի քանի լավ համերգներ են կայացել, ինչպես դասական երաժշտության, այնպես էլ ռոք եւ ջազ ոճերի:
«Առանձնահատուկ առաջընթացի մասին խոսել հնարավոր չէ, բայց այդ ոլորտը դինամիկ զարգանում է»,- նշել է նա: Գինսա եՊալյանի խոսքով, տարվա ամենանշանակալի երաժշտական իրադարձությունը System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի համերգն էր Երեւանում: «Դա շատ կարեւոր իրադարձություն էր, ամենակարեւորը` մասսայական էր: Համերգի բազմաթիվ մարդիկ էին եկել, ում դա հետաքրքիր էր: Մի բան է վատ: Երբ Հայաստան օտարերկրացի երգիչներ են գալիս, համույթներ, կատարողներ, դա պետք է ճաշակ խթանի եւ բավարարի տեղական լսարանի կարիքները: Բայց հերիք չէ, որ այդ համերգների տոմսերը շատ թանկ են, դրանք ընդհանրապես չեն ցուցադրվում եթերում»,- նկատել է Պալյանը` ընդգծելով, որ այդ համերգներին հայտնվում են ոչ թե մտավորականության ներկայացուցիչները, ովքեր իսկապես ունեն դրանց կարիքը, այլ բնակչության վճարունակ հատվածը, որ ուղղակի մասնակցում է մասնակցելու համար:
Ըստ կոմպոզիտորի, այսօր հեռուստաեթերը լցված է ցածրորակ երաժշտական կոնտենտով, որը ոչ միայն խեղդում է ալիքները, այլեւ վատ ճաշակ է ձեւավորում: «Հայաստանում կա երաժշտությունից հասկացող, գիտակից լսարան, որ արժանի է որակյալ երաժշտության»,- ասել է նա:
Նշենք, որ System of a Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանի անվճար համերգը կայացել է օգոստոսի 14-ին, Երեւանում:




























