Ամերիկացի մասնագետները հաշվարկել են, թե որտեղ եւ երբ է ընկնելու միջմոլորակային «Ֆոբոս-Գրունտ» կայանը, որը Մարս է բաց թողնվել նոյեմբերի 9-ին, բայց չի կարողացել դուրս գալ թռիչքի հետագիծ` դեպի Կարմիր մոլորալ:

Համաձայն ԱՄՆ-ի ստրատեգիական հրամանատարության հաշվարկներին, ապարատը կմտնի մթնոլորտ հունվարի 14-ին եւ կընկնի Աֆղանստանի հարավ-արեւմտյան շրջանում` Հիլմենդ նահանգում: Ավելի ստույգ, կայանը մթնոլորտ կմտնի Գրինվիչի ժամանակով ժամը 22:27-ին` հունվարի 13-ին (հունվարի 14-ին, ժամը 02:22-ին Երեւանի ժամանակով):