Առնվազն 24 մարդ է զոհվել Հարավային Կորեայի հարավ-արևելքում անտառային հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում են բնական աղետների դեմ պայքարի և անվտանգության ապահովման կենտրոնական շտաբից։
Նրա խոսքով, 12 մարդ ծանր վնասվածքներ է ստացել, եւս 14-ը թեթեւ վնասվածքներ են ստացել։ Նախկինում հաղորդվում էր 15 զոհի մասին։
Չորեքշաբթի օրը նախագահի պաշտոնակատար և վարչապետ Հան Դեոկ Սուն անտառային հրդեհներն անվանել է Կորեայի Հանրապետության «պատմության մեջ ամենասարսափելին»։ Վարչապետի խոսքով՝ մոտ 23 հազար մարդ տարհանվել է։ Չորեքշաբթի օրը հրդեհի մարման ժամանակ վթարի է ենթարկվել Sikorsky S76 ուղղաթիռը։ 73-ամյա օդաչուն մահացել է:




























