Հայաստանի և Բրազիլիայի միջև բարձր մակարդակի այցերի զգալի ներուժ կա. Այս մասին բրազիլական Correio Braziliense հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Պատասխանելով Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի Հայաստան այցի հնարավորության մասին հարցին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց. «Նախագահ Լուլայի այցը մենք մեծ պատիվ կհամարենք։ Հայկական կողմից հրավեր կա, և այժմ բրազիլական կողմը կարող է նշել այցի կոնկրետ ժամկետներ։ Նման այցը մեծ պատիվ կլինի, հատկապես հաշվի առնելով, որ Բրազիլիան կհյուրընկալի COP30 կլիմայի փոփոխության գագաթնաժողովը, իսկ Հայաստանը, հաճելի պատահականությամբ, կհյուրընկալի COP17 կենսաբազմազանության համաժողովը:
Այդ համատեքստում Հայաստանի և Բրազիլիայի միջև առկա է բարձր մակարդակի այցերի լուրջ ներուժ: Մենք անհամբեր սպասում ենք նախագահ Լուլայի այցին և վստահ ենք, որ Հայաստանի նախագահը նույնպես ուրախ կլինի պատասխան այցով կատարել Բրազիլիա»:




























