Մարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան շահագործում է 46-ամյա մի տղամարդ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։