Ապրիլի 9-ին Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան լսումներ «Ճանապարհների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 26-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։
Ննիստը կսկսվի ժամը 11:00-ին։ Դրանք կանցկացվեն պատգամավորների, կառավարության անդամների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։





























