2025 թվականի մարտի 1-ից Հայաստանի բոլոր անցակետերը գտնվում են երկրի սահմանապահ զորքերի վերահսկողության տակ, ինչը չափազանց կարևոր իրադարձություն է. Այս մասին մարտի 26-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերին Հայաստանի անկախացումից ի վեր այդ գործառույթն իրականացնելու համար։ «Այսուհետ մենք ինքներս ի վիճակի ենք կատարել այդ ինքնիշխան գործառույթը»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով, Սիրիա մարդասիրական օգնության համար հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետի բացումն աննախադեպ չէ, քանի որ անցակետն արդեն բացվել է այդ երկրում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ «Սա կարևոր իրադարձություն է, բայց ոչ աննախադեպ, ես չէի ցանկանա, որ մենք գերագնահատեինք կամ թերագնահատեինք այս իրադարձությունը»,- նշել է Փաշինյանը։




























