Անգլուխ ձիավորն են այս ժողովուրդը, մի շաբաթ է՝ թուրքը  անձրևի նման մաղում է ժողովրդի վրա՝ գիշեր-ցերեկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Խնածախի բնակիչներից 66-ամյա Հրաչիկ Հովակիմյանը՝ հավելելով, որ այսքան ժամանակ կառավարությունից ոչ մեկը չի եկել իրենց գյուղ:

Հարցին՝ ի՞նչ տրամադրություններ են գյուղում, նա պատասխանեց. «Գյուղում շատ վատ տրամադրություն է, գիշերը չեն քնում, ցերեկն են քնում: Կրակում են, գյուղի վրա էլ են կրակում: Գիշերը էս մարդու բալկոնի վրա փափուշներ են եղել: Գիշերը տրանսներ են կրակում: Ի՞նչ իմանամ, որից փախնես: Պոստեր ո՞վ է գնում, նայի տեսնի՝ կենդանի են, թե չէ: Թոռնիկս, փեսաս այնտեղ են՝ ամենավտանգավոր տեղում։

Սթրեսի մեջ են ժողովուրդը: Կոնկրետ ժամերի կրակում են գյուղի ողղությամբ: Առաջին օրը երևի մի կես ժամ տևել են կրակոցները,-ասաց նա՝ հավելելով, որ գյուղում 320 տնտեսությունից մնացել է 100-ից մի քիչ ավել:

«Կառավարության անդամների աշխատանքը զրո է, իրենք չեն աշխատում, զբաղվում են հեծանիվ քշելով»,-ասաց Հրաչիկ հովակիմյանը:

Դիտարկմանը, ոևր ՊՆ-ն ասում է, որ մեր ուղղությամբ չեն կրակոցները, նա արձագանքեց. «Ո՞վ է ասել՝ չեն կրակում. Բա փափուշներն այստեղ ի՞նչ են անում, որ չեն կրակում: Եթե այսպես շարունակվի, ոչ մեկը զբաղվի գյուղով, բոլորը դուրս են գալու գյուղից»: