ՀՀ առողջապահության նախարարը հանդիպում է առաջին տիպի շաքարախտով երեխաների ծնողների հետ և հայտարարում, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքի տրամադրում, որը համարում են «հաղթանակ»։ Այս մասին իր էջում գրել է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսքը վերաբերում է մի սարքի մասին, որի արժեքը 30 000 հազար է, իսկ շաքարախտով երեխաների թիվը 800 է, այսինքն «հաղթանակը» արժի ընդամենը 24 մլն դրամ, որը տարիներով չեն տրամադրում։ Եթե հաշվի առնենք, որ 2024 թվականից պետք է արդեն լիներ համապարփակ ապահովագրության ներդրումը, ապա 2026 թվականը կարող է լինել տասնյակ տարիներ հետո...

Իսկ մինչ այդ ոչ գլյուկոմետրները կտան, ոչ թեստային երիզները։

Հ.Գ. Կեցցե այն հաղթանակը, որը վաղն է գալու»։

486415752_9114103205385405_724306922129448707_n.jpg (75 KB)