Պարոն Սիմոնյան դուք կոռեկտության կոչ անելու ձեր լիմիդը սպառել եք, հատկապես ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից երկրի ղեկավարների հասցեին հնչեցված վիրավորական արտահայատությունները չսզպելու,  չգնահատելու առումով: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նա խորհուրդ տվեց Սիմոնյանին սկսել իրենցից, նոր անդրադառնալ ընդդիմադիր պատգամավորներին։

Ալեն Սիմոնյանը արագ արձգանքեց, որ ինքը երկրորդում է վարչապետի երեկ այստեղ հնչեցրած բոլոր արտահայատությունները։

«Դե ուրեմն այդ բոլոր արտահայատությունները վերադարձվում են ձեզ և ձեր շեֆին»,-ասաց Մինասյանը:

ԱԺ նախագահն էլ հակադարձեց. «Դրա  պատասխանը տրվել է՝ կգաք, կբանավիճենք, մնացած  պարագայում հանգիստ նստեք տեղներդ, բոլորդ»:

Արծվիկ Մինասյանը շարունակեց. «Առաջին հանգիստ նստողը դուք պետք է լինեք, քանի որ շուտով ձեր պատասխանատվություն կանչվելու ժամանակն է գալու։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել  պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին գլխավոր դատախազի միջնորդագիրը:

«Քննարկվում է  մի միջնորդությունը, որն ակնհայտ քաղաքական դասական հետապնդման ձև է և օրինակ։ Ամենևին նպատակ չունեմ աջակցելու Հովիկ Աղազարյանին, որովհետև նա իր գործունեությամբ մեղսակից է  այն բոլոր կործանարար հետևանքներին, որոնք ձեր իշխանությունն առ այս պահը բերել է մեր երկրի ու ժողովրդի գլխին։ Այն, ինչ ներկայացած է այս միջնորդության մեջ, իրավունքի դասագրքերում համարվում է  դասական քաղաքական հետապնդման փորձ, միջոց»,- ասաց Մինասյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հունից դուրս է եկել և վիրավորական արտահայտություններ արել նախկին 3 նախագահների հասցեին: Նա հայտարարել է, թե պատերով կտա, ոտի տակ կտա երեք նախգահներին եւ նրանց քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն սենյակից: