Դուք ավտորիտարիզմի կենդանի հուշարձանն եք, գրիմ արած դեմքը, բայց մեկ-մեկ դեմքն այնքան կեղտոտ է, որ նույնիսկ գրիմը չի կարող փրկել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը և հավելեց. «Պարոն Ռուստամյան, մի այսահարվեք, դիվահարվեք»․
Ապա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ ՔՊ խմբակցության ղեկավարն հարցրեց. «Պարոն Մանուկյան, ավտորիտարիզմի մասին եք խոսում, էդ ընկել եք սրբազանների հետևի՞ց: Էն ձեր սրբազաններից մեկը, որ համարձակվել էր «Երկիր մեդիա»-ով փորձել էր Ռոբերտ Քոչարյանի մասին մի «թարս բան ասեր, խի՞ եթեր չեք տվել: Գնացել էր հարցազրույցի, հետո ասել էր. «Ես գնացի, Ռոբերտ Քոչարյանին քննդատեցի եւ ինձ եթեր չտվեցին: ՍՐբզանի սուրբ հարցազրույցը պհանջում եմ հրապարակել»:
Գեղամ Մանուկյանը հայտարարեց, թե սրբազանի մասին չէ, խոսքը այլ քահանայի։
ՔՊ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենց ժամանակ ավտորիտարիզմ չկա՝ քանի որ ունեն ընդդիմադիր քաղաքապետեր, իսկ նախկինների օրոք նման բան չի եղել: Իհարկե, նա «մոռացավ» հիշատակել Վանաձորի, Վարդենիսի, Ալավերդու, Թալինի, Գյումրու ընտրված ընդդիմադիր քաղաքապետերի ճակատագիրը։
«Տո դուք ասֆալտին չէիք փռի, ասֆալտն իրենց վրա կփռեիք, հետո էլ ասֆալտի վրա կկանգնեիք կճամարտակեիք ժողովրդավարության մասին»,-հայտարարեց Կոնջոյանը։





























