ԱՄՆ Կանզաս նահանգում դայակը տհաճ անակնկալ է հայտնաբերել այն բանից հետո, երբ երեխան բողոքել է, որ այնտեղ «հրեշ» է թաքնված, հայտնում է CBS News-ը։
Կինը հայտնաբերել է երեխայի մահճակալի տակ թաքնված տղամարդու, երբ նա փորձել է երեխաներին ցույց տալ, որ մահճակալի տակ ոչինչ չկա, չորեքշաբթի ասվում է Բարտոն շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ:
«Նա դեմ առ դեմ հայտնվել է այնտեղ թաքնված տղամդու հետ», - հայտնել են շերիֆի գրասենյակից:
Շերիֆի տեղակալները ահազանգից հետո ժամանել են Գրեյթ Բենդի մոտ գտնվող տուն երկուշաբթի ժամը 22:30-ին:
Ոստիկանների ժամանումից հետո դայակն ասել է, որ վիճաբանություն է եղել, երբ տղամարդուն հայտնաբերել է: Ծեծկռտուքի ժամանակ դայակն ու երեխան տապալվել են, իսկ կասկածյալը փախել է։
Հաջորդ օրը ոստիկանները նկատել են տղամարդուն, երբ այդ տարածքում որոնումներ էին իրականացնում: Նա փախել է, սակայն կարճ հետապնդումից հետո ոստիկանները բռնել են նրան։
27-ամյա Մարտին Վիլալոբոս կրտսերը ձերբակալվել և տեղափոխվել Բարտոն շրջանի բանտ՝ բազմաթիվ մեղադրանքներով, այդ թվում՝ առևանգման և երեխաներին վտանգի ենթարկելու համար: Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ Վիլալոբոսը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:
Վիլալոբոսը ժամանակին ապրել է այդ տարածքում, ասել է շերիֆի գրասենյակը: Նա ներկայումս գտնվում է այդ տնից հեռու մնալու հրամանի տակ:





























