Պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելը եւ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը բավական խնդրահարույց է։ Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին դաշնակից, պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկման ժամանակ։
Խորհրդարանականի խոսքով՝ իր համար Ագազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը այնքան էլ հաճելի չէ։ «Աղազարյանը միշտ բաց է եղել քննարկումների եւ շփման համար, կարող եմ ասել, որ նրա հետ մեր շփման այս վեց տարիների ընթացքում նա միշտ փորձել է օգտակար լինել, գուցե դրա համար էլ պարբերաբար հայտնվել է նման իրավիճակներում»,- ասել է Հովիկ Աղազարյանի նախկին կուսակից Բաբկեն Թունյանը։




























