Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին մ,ի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են «ԼՂՀ դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, ԼՂՀ 2012-2014թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքները:




























