«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորը հիշեցրել է «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունը եւ նշել, որ իրենց խմբակցությունը կիսում է այն տեսակետը, որ այն, ինչ կատարվում է, կրկես է։ Նա ավելացրել է, որ ընդդիմադիր պատգամավորները մասնակցել են Հովիկ Աղազարյանի հարցով քննարկումներին՝ իրենց տեսակետը գլխավոր դատախազին փոխանցելու համար։ Նրանք չեն նախատեսում մասնակցել հետագա քննարկումներին ու քվեարկությանը։