Այս իշխանությունը որոշել է, որ պետք է Գյումրու ընտրություններում կիրառի ամենազզվելի միջոցները՝ իրավապահներին հարձակման ուղարկի ընդդիմադիր գործիչների դեմ, որպեսզի իր Սարիկի համար ցանկալի արդյունքն ապահովի. Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը, ով ուղևորվում է Գյումրի՝ տեղում հասկանալու, թե ինչ իրավիճակ է։
Նա հիշեցրեց, որ արդեն առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն, ոստիկանությունը, գուցե նաև ԱԱԾ-ն, սկսել են իրենց բիրտ ճնշուները Գյումրու ընտրություններում ընդդիմադիր քաղաքական թեկնածուների նկատմամբ։
«Այսօր առավոտից Մարտուն Գրիգորյանի բոլոր շտաբների մոտ գտնվում են ոստիկանության ծառայողներ, մարդկանց շարժը չեն թողնում, նաև Մարտուն Գրիգորյանի տուն են գնացել։ Ավելին՝ կա տեղեկություն, որ նաև փործում են ընտանիքի հետ կապված որոշակի հետապնդումներ իրականացնել»,-ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածած տեսագրությունում Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ որևէ տվյալ գոյություն չունի։
Իսկ նման գործողությունները, փաստաբան Բաբայանի խոսքով, սկսել են Դանիել Իոաննիսյանի և նրա նման մարդկանց կողմից՝ որպես դիտորդական խումբ ներկայացված հաղորդման հիմքերով, որտեղ Գրիգորյանի տարածած քարոզչական տեսահոլովակը, թե ինչ աշխատանքներ է կատարել, ներկայացրել են կաշառքի խոստումներ։
Բաբայանը նշեց, որ այդ դիտորդները «սինխրոն» աշխատում են իշխանությունների հետ և տալիս են հնարավորություն՝ ենթադրյալ հանցավորության հիքմով խուզարկություն իրակացնել, անձանց ձերբակալելու թույլտվություներ ստանալ։





























