Տնտեսագետները ոչ սփոփիչ կանխատեսում են անում 2012-ին եվրոյի գոտու համար: Բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, 2012-ին եվրոյի գոտին կդադարի գոյություն ունենալ իր ներկա տեսքով, ճգնաժամը կներքաշի մի շարք առաջատար տնտեսապես հզոր երկրներին, նավթի գները զգալիորեն կնվազեն, իսկ համաշխարհային ֆոնդային շուկաներին չի հաջողվի ամբողջությամբ վերականգնել կորուստները, որոնք կրել են անցողիկ տարում: Այդպիսիք են Reuters–ի զանգվածային հարցման արդյունքերը:
Թեեւ ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր երկրների ֆինանսական ինտեգրացիան, տնտեսագետները վախենում են, որ դա կթուլացնի պարտքի ճգնաժամը եւ չի կանխի Իսպանիայում եւ Իտալիայում ռեցեսիայի ժամանակահատվածը: Այդուհանդերձ, տնտեսագետները պնդում են, որ Եվրոպայի երկրների սուվերեն պարտքերը, որոնք ներքեւ են մղում տնտեսությունը, չեն վերածվի գլոբալ տնտեսական ճգնաժամի:




























