Երեւանի Էրեբունիի վարչական շրջանում, Գաջի գործարանի հարեւանությամբ գտնվող «Աղի լճում», «Օպել» մակնիշի ավտոմեքենայից այսօր` դեկտեմբերի 26-ին դուրս է դուրս է բերվել տիրոջ` Գարիկ Կիրակոսյանին դիակը` գլխի եւ մարմնի տարբեր մասերում բազմաթիվ կտրող եւ ծակող գործիքից առաջացած վնասվածքներով:
Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության Էրեբունիի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը: Ի դեպ, ոստիկանության կենտրոնականի բաժնի աշխատակիցները արդեն մի քանի օր է, ինչ փնտրում են Գարիկ Կիրակոսյանին, ում համարում էին անհայտ կորած:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























