Ես ունեմ տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիներն ուղեկցում մեր 13 տղաներին դեպի իրենց մեքենաները, իսկ հետո չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին մարտի 27-ին կառավարական ամառանոցների մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, որը կրկնել է, որ ապացույցներ ունի, որ որդին ողջ է և Ադրբեջանում է։

Հակոբյանը դժգոհեց, որ չի կարողացել ստիպել իշխանություններին բարձրացնել այս հարցը։

Մեկ այլ ցուցարար ասաց, որ ունի երեք տեսագրություն, որտեղ երևում է, որ իր որդին գերության մեջ է գտնվում Ադրբեջանում: Նա դժգոհեց, որ այս բոլոր տեսանյութերը ներկայացվել են պաշտոնյաներին, որոնք, սակայն, որևէ կերպ չեն արձագանքել դրան։