Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ խուզարկություններ են տեղի ունեցել Վարդենիսի համայնքապետարանում. համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցեցին՝ հարուցված քրեական գործը վերաբերում է կաշառք տալուն ու ստանալուն։
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։





























