Կազմվել է 2011 թվականի ամենանշանակալի գիտական հայտնագործությունների ցանկը ըստ Science ամսագրի:

«Տարվա ճեղքում» անվանակարգում է հայտնվել նոր անտիռետրովիրուսային դեղամիջոցների հայտնագործումը, որոնք թույլ են տալիս ոչ միայն երկարացնել ՄԻԱՎ վարակակիրների կյանքը, այլ նաեւ զգալիորեն նվազեցնել այդ մահացու հիվանդությամբ վարակվելու ռիսկը: Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե մահացու այդ վիրուսով վարակված մարդը հիվանդության վաղ փուլում սկսի օգտագործել այդ դեղամիջոցը, ապա ՁԻԱՀ-ով վարակվելու հավանականությունը կարող է նվազել 96 տոկոսով, իսկ հիվանդի կյանքի տեւողությունը կարող է աճել 41 տոկոսով:

Բացի այդ, Science ամսագրի ցանկում է հայտնվել նաեւ ճապոնական տիեզերական սարքի օգնությամբ Hayabusa գասաստղից գրունտի ձեռքբերումը եւ «ծերացման բջիջների» հայտնաբերումը, որը հետագա հետազոտությունների արդյունքում կարող է «երիտասարդության բալասանի» ստեղծման համար հիմք ծառայել: