Հայաստանում երբ կալանավորներին հանձնում են համապատասխան բաժիններ և հիմնարկներ, բոլոր դեպքերում, և ոչ միայն մարմնական վնասվածքներ գրանցելիս, բժշկական զննությունը պարտադիր կլինի: Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովի նիստում «Ձերբակալվածների և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Օրինագիծը, ըստ նրա, հիմնված է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի առաջարկությունների, ինչպես նաև «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման վրա։
Նախագծի համաձայն՝ կալանավորները պետք է բուժզննում անցնեն քննչական մեկուսարան տեղափոխվելուց հետո երեք ժամվա ընթացքում, իսկ ձերբակալվածները՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։
«Բացի այդ, լրացուցիչ հավաստիացման համար բուժզննությանը կարող է մասնակցել նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը»,- ասաց Ղազարյանը։





























