Ես հրահանգ չեմ տվել թույլ չտալ լրագրողներին պաստառներ բերել: Այս մասին մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Ավելին, ես անվտանգության ծառայությանը հանձնարարել եմ, որ նման բան չկրկնվի, բայց նրանց էլ չի կարելի մեղադրել, քանի որ արգելված է պաստառներ բերել: Դրա համար էլ նրանք նման կերպ վարվեցին, բայց մենք կարծում եմ, որ նրանք չպետք է այդպես արձագանքեին:
Մենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, որպեսզի այդպիսի արգելք չլինի, եւ եթե պաստառը սպառնալիք կամ վիրավորանք չի պարունակում, ապա անվտանգության ծառայությունը ստիպված չի լինի միջամտել»,- նշել է Սիմոնյանը։
ՊՊԾ աշխատակիցները քաշքշոցով խլեցին ակցիա իրականացնող լրագրողների ձեռքի պաստառը





























