Հոլանդիայի Ազատության կուսակցությունը մեղադրել է թուրքական իշխանություններին ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Իսրայելին եւ Ֆրանսիային դավաճանելու մեջ:
Վիմ Կորտենովենը` Հոլանդիայի երրորդ ազդեցիկ ուժ Ազատության կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է. «Թուրքիան ունի դաշնակիցներին դավաճանելու կարճ, բայց արյունոտ պատմություն: Սխալ է Թուրքիային հանձնել ատոմային երկրներ Իրանից եւ Պակիստանից դաշինքի երկրների պաշտպանության նոր ռազմավարության առանցքային տարրը», հաղորդում է MIGnews.com-ը:
Գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան խզեց դիվանագիտական եւ ռազմական կապերը Ֆրանսիայի հետ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:
Լեյդենի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Լարիսա վան հեն Դերեկը հայտարարել է, թե Հոլանդիան եւ Գերմանիան չեն ընդունի Ֆրանսիայի պես օրենքներ: Նրա խոսքով, երկու երկրներում էլ չափից դուրս մեծ թուրքական համայնք կա, որին պետք չէ զայրացնել: «Բայց վատ չէր լինի մի փոքր ճնշել Թուրքիային: Արդար հայացքը սեփական պատմությանը երբեմն օգնում է»,- ասել է նա:




























