Եմենի նախկին ղեկավար Ալի Աբդալահ Սալեհին թույլ կտան մտնել ԱՄՆ միայն բուժման նպատակով: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի աղբյուրը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկա պահին քննարկում է Սալեհին երկիր թույլ տալու հարցը, եւ միակ պատճառաբանությունը, որը կարող է բավարարվել, դա բուժում ստանալու անհրաժեշտությունն է:

Բուժումը կախված է վերքի հետ, որը քաղաքական գործիչը ստացել է 2011-ի հունիսի 3-ին` իր հակառակորդների կողմից արձակված գնդակից, հաղորդում է Reuters-ը:

Ինքը` Սալեհին, օրերս հայտարարել է, որ կգնա ԱՄՆ, սակայն չի նշել իր այցի քաղաքական նպատակները: Նախկին նախագահը հայտարարել է, որ մեկնումը հնարավորություն կտա երկրի ժամանակակից կառավարությանը ավելի լավ պատրաստվել ժողովրդավարական ընտրություններին:

Հիշեցնենք, որ փետրվարի սկբից սկսված հակակառավարական ելույթները պահանջում են Սալեհի հրաժարականը, ով գտնվում է իշխանության գլուխ արդեն 33 տարի: