Առնվազն չորս ընդդիմադիր ուժերի քարոզարշավը նյարդայնացնում է իշխանություններին, ինչը ստիպել է խոչընդոտել նրանց գործունեությունը, վախեցնել այդ քաղաքական ուժերի զինակիցներին և առավելություն ստանալ իշխող «ՔՊ» կուսակցության թեկնածուի համար։

Դրա մասին մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա արդյունք չի տա, այլ միայն հակառակ արդյունքի կհանգեցնի։

«Իշխանությունները տեսնում են, որ արժանապատիվ մրցակցության պայմաններում իրենց շանսերն անհուսալի են, դրա համար էլ դիմել են նման անընդունելի միջոցների»,-ընդգծել է փաստաբանը։

Ըստ նրա՝ «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակից ձերբակալվածներից մեկն ունի մեղադրյալի կարգավիճակ, սակայն օգտվում է հանրային պաշտպանի ծառայություններից։ Խուդոյանը հայտնել է, որ մնացածներն ունեն վկայի կարգավիճակ և շուտով ազատ կարձակվեն։