Թուրքիայի հյուսիսարևմտյան լեռնադահուկային հանգստավայրում հինգշաբթի փակ հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է օլիմպիական դահուկորդը և նրա հայրը, հաղորդում է Associated Press-ը:

Հրդեհից զոհվածը Թուրքիայի դահուկների և սնոուբորդի մարզիչների ասոցիացիայի նախագահ Յահյա Ուստան և նրա 25-ամյա որդին՝ դահուկորդ Բերքին Ուստան, որը Պեկինում 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնում էր Թուրքիան։

Բուրսա նահանգի Ուլուդագ քաղաքի «Քրավանսարայ» հյուրանոցում հյուրեր չեն եղել, սակայն տեղական ժամանակով 05:30-ին եղել է 12 աշխատակից, հայտնել են Բուրսայի նահանգապետարանում:

Մի քանի մարդ, որոնք ծուխ են շնչել, հոսպիտալացվել են։

Յահյա Ուստան, նրա որդին և վերջինիս ողջ մնացած կինն ապրում էին հյուրանոցի հինգերորդ հարկում։

Բուրսայի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեյը հայտնել է, որ հրդեհը սկսվել է ճաշարանում: Դատախազները հետաքննություն են սկսել։ Ավելի ուշ պետական ​​Anadolu գործակալությունը հայտնել է, որ հյուրանոցի կառավարիչը ձերբակալվել է:

Ըստ նահանգապետի՝ 30-ամյա հյուրանոցը փակվել է հունվարի սկզբին, երբ չեղարկվել է այնտեղ բնակության թույլտվությունը:

Հրշեջ-փրկարարները կրակը հսկողության տակ են վերցրել երկու ժամվա ընթացքում, բայց չեն հասցրել մարել մոխրացած վերին հարկերի կրակը։