Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել 92 բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ:
Ըստ այդմ, ներում է շնորհվել ազատազրկման դատապարտված 75 մարդու, ուղղիչ աշխատանքների դատապարտված 2 մարդու, տուգանքով պատժված 14 մարդու: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը:




























