Երգչուհի Լեդի Գագայի նախկին օգնական Ջենիֆեր Օ’Նիլը դատարանով նրանից պահանջել է 380 հազար դոլար, որը նրա խոսքով, երգչուհին պարտք է իրեն 7 հազար ժամ հավելյալ աշխատանքի համար:

Ջենիֆեր Օ’Նիլը աշխատել է երգչուհու մոտ ավելի քան մեկ տարի եւ պնդում է, որ այդ ընթացքում ինքը ստիպված էր ավելի քան 7 հազար ժամ լրացուցիչ աշխատել, ընդ որում գրեթե առանց դադարների եւ քնի: Այդ աշխատանքի համար նա որեւէ փոխհատուցում չի ստացել:

Հայցը ներկայացվել է Նյու-Յորքի Հարավային մարզի դաշնային դատարան: Երգչուհու ներկայացուցիչը հայցն անհիմն է անվանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: