Խաղաղության համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցներում ասել է եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Ադրբեջանի մոտեցումները կառուցողական չեն, սակայն դրանք չեն փոքրացնում մեր ջանքերն ու մեր ձեռքբերումները»,- ասել է Եղոյանը։
Պատգամավորի խոսքով՝ տեքստի շուրջ համաձայնեցնելը հեշտ չի եղել, քանի որ բանակցությունները տեւել են գրեթե երեք տարի։
«Կարող եմ միայն ասել, որ տեքստի յուրաքանչյուր ստորակետի շուրջ բավական երկար քննարկումներ են եղել։ Մենք վերլուծել ենք բոլոր տողերն ու բառերը, եւ հասանք կոնկրետ արդյունքի։ Սակայն տեսնում եք, թե ինչպես է արձագանքում Ադրբեջանը։ Սակայն պետք է նաեւ ուշադրություն դարձնել, թե ինչպես են մյուսներն արձագանքում Ադրբեջանի դիրքորոշմանը»,- նշել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը ներկայում ճիշտ ճանապարհի վրա է։











