Հունական արմատներով, հայտնի բրիտանացի երգիչ Ջորջ Մայքլը կարող է հավերժ զրկվել ձայնից: Երգչին շնչափողահատում արած ավստրիացի վիրաբուժ Հերիթ Վոլտը հայտարարել է, որ նման հավանականությունը բացառված չէ:

Բժիշկը հաղորդել է, որ երգչի թոքերի արհեստական օդափոխությունը կարող էր վնասել ձայնալարերը: «Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ նրա ձայնը դառնա խռպոտ»,-պարզաբանել է Վոլտը The Daily Star թերթին տված հարցազրույցում: