Ստամբուլում ձերբակալվել է քաղաքային վարչակազմի ղեկավարի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը, ուրբաթ հայտնել է ԷՖԷ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նա կասկածվում է փողերի լվացման մեջ։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը ձերբակալվել էր մարտի սկզբին, կոչ էր արել անհապաղ ազատ արձակել փաստաբանին՝ կեղծ անվանելով այդ կասկածները: Նրա կարծիքով՝ այս կալանավորումը իշխանությունների կողմից ընդդիմությանն ահաբեկելու եւ լռեցնելու փորձ է։
Ոստիկանները մարտի 19-ին ձերբակալել էին Իմամօղլուին հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։ Դատախազությունը նշել է, որ Իմամօղլուի եւ մի քանի գործարարների հետ կապված ապօրինի ֆինանսավորման դեպքեր են հայտնաբերել։ Թուրքիայի ՆԳՆ-ն ավելի ուշ հայտնել է, որ պաշտոնյան ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից եւ ձերբակալվել է։
Իմամօղլուն Թուրքիայի ամենամեծ քաղաքի ղեկավար է ընտրվել 2019թ. մարտին։ Նա երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ընդդիմադիրն է։





























