ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։




























