Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթացը խորհրդարանական այն գործիքներից է, որը կարող է օգտագործվել կրիտիկական պահին։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է իմպիչմենտի ենթարկել Փաշինյանին։
«Այս պահին դժվարանում եմ խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ դա կախված է ոչ միայն խորհրդարանում ներկայացված տարբեր ընդդիմադիր ուժերի դիրքորոշումից, շատ առումներով կախված է փողոցում տիրող իրավիճակից և, իհարկե, ոչ ոք չի կարող բացառել, որ ինչ-որ պահի բարենպաստ դաշտ կձևավորվի, որը թույլ կտա այս գործընթացը սկսել»,- ասաց Աբրահամյանը։





























