Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, ամբողջ աշխարհի հայությունը սպասում է Գյումրիի ընտրություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Գյումրիում քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Ես գիտեմ, կարող է՝ և ինձ համար շատ բաներ է նախապատրաստել, որովհետև շատ եմ ցավացնում իրենց։ Ես չեմ վախենում, որովհետև իմ տեր ու տիրականը Աստված է և ամենափրկիչ եկեղեցին:
Իմ օրոք կառուցվել է 17000 բնակարան։ Բոլոր քաղաքապետերը իրար հետ ռուսական այն բումը, որ ամբողջ թափել էին այստեղ տեխնիկաներով, դա էլ մեջը կառուցվել է 7000-7500 բնակարան։ Իմ օրոք հեռացվել է 40000 տնակ, այստեղից միայն 220 տնակ եմ հեռացրել: Ինչ որ տեսնում եք իմ օրոք է կառուցված: Հեռանալուց Մուշում 500 շենք շինուբնակարանների հիմքերը գցեցին, ու հանձնեցինք այդ ամեն ծրագիրը նախկիններին։ Յոթ տարի սրանք ղեկավարում են, մի բնակարան ցույց տվեք, որ կառուցել են:
Չեմ ասում անհատների կողմից կառուցածը: Այդ դեպքում քաղաքապետարանը հողահատկացում է անում, դիտավորյալ գնում է կառավարություն, մարզպետարան, վավերացնում են, դրանից հետո ուղարկում են քաղաքաշինության նախարարություն, տևում է 1-2 տարի:
Երբ որ նմանատիպ վիճակ էր իմ ժամանակ, արագ կարգով հարց բարձրացրեցի այն ժամանակվա երկրի նախագահին, Քոչարյան Ռոբերտին, Ձեզ ասեմ 15 օր հետո հարցը լուծվել է արագ, և ես կարողացա այս քաղաքում 100-ից 120 միլիարդ դրամի կառուցապատում անել մասնավորի կողմից:





























