Գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն ծնկի ծանր վնասվածքից եւ տեւական դադարից հետո վերադարձավ մեծ սպորտ եւ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի իր 9-րդ տիտղոսը: Պլյուշչենկոն 10 միավոր առաջ անցավ Արթուր Գաչինսկուց:

«Այսօր շատ ծանր էր ինձ համար: Վաղուց նախավերջինը դուրս չէի եկել ասպարեզ: Նույնիսկ, հիշեցի Վանկուվերի Օլիմպիական խաղերը, որտեղ վերջինն էին հանդես գալիս: Երազումս այսօր եւ կարճ ծրագիրն եմ կատարել, եւ ազատ ծրագիրը: Ապրումներիս պատճառն այն է, որ դեռ իդեալական մարզավիճակում չեմ: Ես շատ ուրախ եմ, որ կատարեցի քառակի ցատկ, երկու եռակի աքսել եռակի տուլուպի հետ, եռակի սալխով նույն կոմբինացիայում: Հուզական ավարտ էր: Իհարկե, տխրեցի, որ սխալվեցի եռակի լուտցի ժամանակ: Ես արդեն սկսում էին հոգնել: Դեռ մեծ աշխատանք կա: Պետք է աշխատել ցատկերի վրա: Ես շատ գոհ եմ, որ վերադարձա եւ նվաճեցի 9-րդ տիտղոսս: Պետք է այդ թիվը հասցնել 10-ի կամ 11-ի: Առջեւում Եվրոպայի առաջնությունն է: Հուսով եմ` առողջությունս ոչ մի անակնկալ չի մատուցի: Եվրոպայի առաջնությունից հետո պարզ կդառնա մասնակցությունս աշխարհի առաջնությանը», - Պլուշչենկոյի խոսքը մեջբերում է «Весь спорт»-ը:

Սարանսկ

Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն

Մենասահք

1. Եվգենի Պլյուշչենկո – 259,67

2. Արթուր Գաչինսկի – 249,58

3. Սերգեյ Վորոնով – 240,79