Որ ես եկա, ավելացնելու եմ սպորտի, մշակույթի, կրթության, կոմունալի բաժնի աշխատողների աշխատավարձը 50 և ավելի տոկոսով: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Գյումրիում քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
«Ինձ հիմա կասեն, թե որտեղից այդ գումարները։ Ես հիմա կասեմ, թե որտեղից, քաղաքում կա մոտավորապես հազար մեծահարուստ, որոնց գույքի կատաստրային արժեքը 10-15 անգամ էժան է, ցածր են գնահատել: Չեմ ուզում բարձրաձայնել անուններ ասել, որովհետև մենք «գործ տվող» չենք, այլ զգաստացնող ենք և դաստիարակող ենք։ Ես ավելի շատ դա եմ նախընտրում, քան թե ամեն րոպե ոստիկան կանչել: Ես չեմ սիրում նմանատիպ տղամարդկանց։
Գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ. քաղաքում հողի մոտ 20-30%-ը արձանագրված չէ, հարկային դաշտ բերված չէ: Տասնյակ հազար շենք շինություններ կան, որ երկրաշարժից հետո մինչև այսօր չի օրինականացվում: Դիտավորյալ չեն օրինականացնում, մարդիկ ուզում են գույքահարկ, հողի հարկ մուծել, բայց չեն օրինականացնում, որ մարդիկ այդ գումարները մուծեն: Կան շենքեր, որ ավարտական ակտ չեն տալիս, դիմել են դատարան, դատարանում սրանց վրա 50 միլիոն դրամ տուգանք են դրել, քաղաքապետարանը իրենց փոխարեն պետք է այդ գումարները մուծի:
Բայց, երբ ես եկա, արտադիր այնպես եմ անելու, որ տվյալ թե քաղաքապետը, թե բաժնի պետը, որի պատճառով է եղել, անպայման իրենք պիտի մուծեն այդ գումարները»,-ասաց Վարդան Ղուկասյանը:





























