Նախօրեին պատգամավորական ամձեռնմխելիությունիղ զրկված Հովիկ Աղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրեն մեղադրանք էառաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

«Ես պատրաստակամություն եմ հայտնել ցուցմունք տալու: Սա իմ հանդեպ քաղաքական  ճնշում է, ինչպես եւ նախկինում հիմա էլ ես չեմ ճնշվելու»,- ասաց նա:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Հովիկ Աղազարյանի նկատմամբ բացակայելու արգելքն է ընտրվել որպես  խափանման միջոց:  Մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու համար: 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից: Գաղտնի քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին հրապարակեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ Հովիկ Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու: Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: