Նիգերիայի Պոտիսկում քաղաքում այսօր` դեկտեմբերի 26-ին ավելի քան 30 առեւտրական շենք է այրվել:

Ինչպես հաղորդում է  «Վեստին», Նիգերիայի հյուսիսում սկսել են քրիստոնյաներին պատկանող խանութներ ջարդել եւ ավերել: Քաղաքն սկսել են լքել  հարյուրավոր մարդիկ`մտահոգված իրենց անվտանգության համար:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը,  Նիգերիայի մայրաքաղաքի կաթոլիկ  եկեղեցիներից մեկում  դեկտեմբերի 25-ին պայթյունի արդյունքում  առնվազն 20 մարդ էր զոհվել:

Մի քանի ժամ անց պայթյուն էր որոտացել Ջոս քաղաքում: Մյուս պայթյունը որոտացել է Գադակա քաղաքի կաթոլիկ եկեղեցում: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է  իսլամական արմատական Boko Haram խմբավորումը: