Ադրբեջանի հայտնի կրոնական գործիչներից մեկը` Մեշեդի Դադաշ մզկիթի հոգեւոր առաջնորդ Հաջի Շահին վերջին ժամանակաշրջանում հաճախ է հանդես գալիս Իրանի եւ իրանամետ կողմորոշում ունեցողների քննադատությամբ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

Աղբյուրը հայտնում է, որ ավելի վաղ Հաջի Շահին համարվում էր Իրանի այաթոլլաների հիմնական ներկայացուցիչն Ադրբեջանում` հանդես գալով որպես Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավոր հակառակորդը:

«Սակայն վերջերս իրավիճակը հիմնովին փոխվել է, այժմ Հաջը Շահին հանդես է գալիս որպես Փաշազադեի համախոհ եւ իրանական այաթոլլաների հակառակորդ: Նման կտրուկ փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ Հաջի Շահինն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովի եւ նրա հոր` պատգամավոր Ֆեթթահ Հեյդարովի հետ: Նրանք նույնիսկ նվիրատվություններ են կատարում մզկիթի համար»,-գրում է «Պոլիգոնը»:

Աղբյուրը հայտնում է, որ ԱԻՆ-ի ղեկավարի եւ Հաջի Շահինի ջերմ հարաբերություններին հետեւում կանգնած են ոչ միայն կրոնական եւ աշխարհիկ շահերը, այլեւ քաղաքական որոշակի հետաքրքրություններ: