Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլեն Խոշտարիային և մի քանի այլ քաղաքացիների, հայտնում է Новости-Грузия-ն։
Ձերբակալությունների կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։ Դրանք ցույց են տալիս, որ ոստիկանները փորձում են ցուցարարներին խանգարել, որ վերջիններս ճանապարհը չփակեն: Սկսված վեճը վերածվել է հետապնդման, երբ առանձին ակտիվիստներ փորձել են փախչել:
Ձերբակալվածների ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։ Բոլոր դեպքերում խոսքը վարչական ձերբակալությունների մասին է։
Այսօր ավելի վաղ ոստիկանները խորհրդարանի մոտ ձերբակալել են նաև երկու աղջիկների, որոնք մեղադրվում են իրավապահ մարմնի աշխատակցի օրինական հրամանին չենթարկվելու մեջ։
Կեսօրին Միխեիլ Սաակաշվիլիի կառավարության պատասխանատվությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար հաստատել փորձող հետաքննչական հանձնաժողովի աշխատանքից դժգոհները սկսել են հավաքվել խորհրդարանի մոտ։





























