Հնդկաստանի Դելի քաղաքի դատարանը կարգադրություն է ուղարկել 19 տարբեր ինտերնետ-ընկերությունների, ներկայանալ դատարան «անպարկեշտ նյութեր տարածելու» համար:
Ինչպես հաղորդում է «ԱԻՖ»-ը, հնդկական դատարանը Google-ի, Facebook-ի եւ Yahoo-ի ծառայություններից պահանջել է հեռացնել ողջ կոնտենտը, որը կարող է վիրավորել հավատացյալ հասարակությանը: Դատարանի կարգադրության մեջ նշվում է, որ իրենց կարծիքով բացասական կոնտենտը վիրավորական է հինդուիզմի, մահմեդականության ու քրիստոնեության հետեւորդների համար:
Ինչպես հաղորդում է Searchengines.ru-ն, Google-ի պատասխան էլեկտրոնային նամակում նշվում է, որ տեղեկատվության ազատ մատչելիությունը «ազատ հասարակության հիմքն է հանդիսանում»:




























