Առնվազն երեք մարդ զոհվել է ԱՄՆ Տեխասի նահանգի հարավում գտնվող Ռիո Գրանդե հովտում մոտ 20 մատնաչափ անձրեւի հետեւանքով, որը հեղեղում է առաջացրել, որը նահանգի գյուղատնտեսության գծով կոմիսարն անվանել է աղետալի, հաղորդել է NBC News-ը:

Մահվան դեպքերը տեղի են ունեցել Հիդալգո շրջանում, ԱՄՆ-Մեքսիկա սահմանի մոտ, որտեղ օկրուգի դատավոր Ռիչարդ Կորտեսը հայտարարել է աղետի մասին:

Անձրեւը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել նաեւ Մեքսիկայում։

Մեքսիկայի վրայով դանդաղ շարժվող մթնոլորտային ճակատը ամպրոպների եւ անձրեւների պատճառ է դարձել այս շաբաթ սահմանի մոտ գտնվող Տեխասի հարավում, ներառյալ Հիդալգո շրջանը, նշվել է Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսման մեջ:

Այդ ճակատը շարժվում է դեպի արեւելք, ուրբաթ գիշերը էական տեղումներ չեն եղել, սակայն սպասվում է, որ հեղեղումները, ըստ օդերեւութաբանական ծառայության կշարունակվեն։