Մետաղադրամների հսկայական հավաքածուն, որի մեծ մասը թաղված է եղել գետնի տակ 50-ից ավելի տարի, աճուրդում կարող է վաճառվել ավելի քան 100 միլիոն դոլարով, կարծում են փորձագետները, հաղորդում է CNN-ը։

Հավաքածուն, որը համարվում է ամենաթանկարժեք մետաղադրամների հավաքածուն, որը երբևէ առաջարկվել է աճուրդում, կվաճառվի հաջորդ երեք տարվա ընթացքում․ առաջին վաճառքը տեղի կունենա մայիսի 20-ին:

Դրանում ներկայացված են մետաղադրամներ աշխարհի ավելի քան 100 տարածքներից՝ ստեղծված հնագույն ժամանակներից մինչև ժամանակակից դարաշրջանը: Սակայն Numismatica Ars Classica աճուրդում ներկայացված լոտն ավելի անսովոր է դարձնում այն ​​փաստը, որ մետաղադրամների մեծ մասը թաղված է եղել գետնի տակ կես դար շարունակ:

Վաճառքի մասին հաղորդման համաձայն, սկզբնական կոլեկցիոները, որի ինքնությունը հայտնի չէ, առաջին անգամ սկսել է ոսկե մետաղադրամներ գնել 1929 թվականի Ուոլ Սթրիթի փլուզումից հետո: Շուտով նա «ճաշակ է ձեռք բերել ավելի մեծ պատմական հետաքրքրություն, գեղեցկություն և եզակիություն ունեցող» մետաղադրամների հանդեպ։ Ի վերջո, նրա տրամադրության տակ մոտ 15 հազ․ մետաղադրամ է հավաքվել։