Տեղեկատվություն են ակտիվ կերպով շրջանառում, որ  քվեարկության օրը ՝ վաղը մարտի 30-ին, մարդկանց հարկադրում են տեսանկարահանել իրենց  քվեաթերթիկը, որպես ապացույց իրենց ձայնը այս կամ այն ուժի օգտին տալու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մելոյանը՝ դիմելով Գյումրու, Փարաքարի բնակիչներին, դիտորդներին եւ լրատվամիջոցներին:

«Իրազեկում եմ, որ դա հանցագործություն է, մեր քրեական օրենսգիրքը արգելում է անգամ քաղաքացու համար իր իսկ քվեաթերթիկը տեսանկարահանել, այն էլ ընտրատեղամասում, կամ որեւէ ալ կերպ ընտրատեղամասում հրապարակել իր քվեարկության կողմնորոշման մասին: Հարգելի քաղաքացիներ, եթե ձեզ հարկադրում են , կրկին ընդգծում եմ, որ դա քրեական հանցագործություն է: Նաեւ որեւէ ուժ, լինի ձեր ղեկավարը, ձեր բարեկամը,իրավունք չունի ձեզ հարկադրելու, կամ ուղղորդելու՝ ընտրել այս կամ այն ուժին, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ: Թույլ չտաք, որ հարկադրեն ձեզ, ձեր կամքին հակառակ ընտրություն կատարել, բացի այդ էլ նորից կրկնում եմ, որ դուք իրավունք չունեք տեսանելի ձեւով լուսանկարել ձեր քվեաթերթիկը»,-ասաց նա: