Մյանմայի մայրաքաղաք Նեյպյիտոյի գլխավոր օդանավակայանը փակվել է ուրբաթ օրը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետեւանքով կարգավարական աշտարակի փլուզումից հետո, որի հետեւանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնել է Myanmar Now-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ուրբաթ կեսօրին մոտ Մանդալայի մոտ տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է այնտեղի օդանավակայանի փակման՝ ավիացիոն սարքավորումների զգալի վնասի մասին տեղեկությունների ֆոնին:
Աղբյուրը Myanmar Now պարբերականին հայտնել է, որ աշտարակի փլուզման հետեւանքով զոհվել են ավիակարգավարը, երեք կին օգնականները, օգնականներից մեկի երկու տարեկան որդին եւ ռազմական հետախուզության աշխատակիցը:
Յանգոնի միջազգային օդանավակայանի ավիացիոն սպայի խոսքով՝ Նեյպյիտոյի եւ Մանդալայի օդանավակայանների ռադարային համակարգերը այլեւս չեն աշխատում։





























