Հինգշաբթի դանակով հարձակում է տեղի ունեցել Ամստերդամի կենտրոնում, կասկածյալը Ուկրաինայի 30-ամյա քաղաքացի է Դոնեցկի արևելյան շրջանից, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Տղամարդուն կասկածում են այն բանում, որ նա հինգշաբթի կեսօրին վիրավորել է հինգ պատահական անցորդի դանակի մի քանի հարվածներով Դամ բանուկ հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ: Նա դեպքից անմիջապես հետո անցորդների օգնությամբ բերման է ենթարկվել՝ ոտքի վնասվածք ստացած։
Տղամարդը, որն, ըստ ոստիկանության, չորեքշաբթի գրանցվել է Ամստերդամի հյուրանոցներից մեկում, կներկայանա դատավորի առջեւ ապրիլի 1-ին՝ իր կալանքի վերաբերյալ որոշման համար:
Շաբաթ օրը ոստիկանությանը դեռ պարզ չէր հարձակման դրդապատճառի մասին, եւ հետաքննությունը շարունակվում է:
Վիրավորվել են 26-ամյա լեհ տղամարդը, 73-ամյա բելգիացի կինը, Ամստերդամի 19-ամյա բնակչուհին, 67-ամյա կինը և 69-ամյա տղամարդը, որոնք երկուսն էլ ԱՄՆ քաղաքացիներ են։
Լեհը դուրս է գրվել հիվանդանոցից ուրբաթ, իսկ մյուս տուժածները դեռեւս հիվանդանոցում են, բայց նրանց վիճակը կայուն է, տեղեկացրել է ոստիկանությունը։





























