Հնդկաստանի հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Ռաջասհանի նահանգում շուրջ 3,5 հազար բժիշկներ արդեն 5-րդ օրն է շարունակում են գործադուլը եւ հրաժարվում են խնամել հիվանդներին: Նրանց գործադուլի հետեւանքով արդեն առնվազն 40 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով IANS-ը, գործադուլին մասնակցում են նաեւ առողջապահության ոլորտի շուրջ 20 հազար աշխատակիցներ, ովքեր աշխատում են պայմանագրային հիմունքներով: Ներկայումս անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու մասին օրենքը խախտելու համար կալանավորվել է շուրջ 400 բժիշկ:
Նշենք, որ գյուղական վայրերում իրավիճակն անհամեմատ վատ է, քան` քաղաքներում: Գյուղերում ընդհանրապես բժիշկ չի մնացել:




























