Աֆրիկայի արեւմուտքում գտնվող Գվինեա-Բիսաու փոքրիկ պետությունում այսօր` դեկտեմբերի 26-ին, կանխվել է պետական հեղաշրջումը, հաղորդում է «Ֆրանս Պրեսս»-ը` վկայակոչելով այդ երկրի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Անտոնիո Ինջային:
Ավելի վաղ նշվում էր, որ անհայտ անձինք հարձակվել են Գվինեա-Բիսաուի բանակի գլխավոր շտաբի շենքի եւ այլ ռազմական օբյեկտների վրա` նպատակ ունենալով զենք հափշտակել:
«Դա զինվորականների ոչ մեկ խումբ էր, որն ուզում էր փոխել բանակի ու կառավարության ղեկավար կազմը: Այժմ իրավիճակը վերահսկվում է»,-լրագրողներին հայտարարել է Ինջայը:
Բանակի ներկայացուցիչ Սամյուել Ֆերնանդեշը հայտարարել է գործակալությանը մի շարք սպաների կալանավորման մասին, ովքեր կասկածվում են դավադրությանը մասնակից լինելու մեջ: Կալանավորվածների թվում են այդ երկրի ռազմածովային ուժերի ծովակալ Ժոզե Ամերիգո Բուբո Նա Չուտոն, ով Ֆերնանդեշի խոսքով, համարվում է «կատարված հանցագործության գաղափարական ուղեղը»:
Հեղաշրջման փորձը տեղի է ունեցել երկրի նախագահ Մալամա Բացայի Սանհայի բացակայության ժամանակ, ով տեղափոխվել էր Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկը եւ դեկտեմբերի 1-ից գտնվում է արհեստական կոմայի մեջ:
2009-ին Գվինեա-Բիսաու պետությունում սպանվեց այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ ժողովրդավարական ընտրություններով նախագահ դարձած Ժուան Բեռնարդ Վիեյրան: Դրանից հետո զինվորականները փորձեցին ռազմական հեղաշրջում իրականացնել: Դրանից անմիջապես հետո նոր ընտրություններում հաղթանակ տարավ Սանհան:




























