Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանները  տեղեկություններ ունեն, որոնք ապացուցում են, որ նա մասնակցություն չի ունեցել տարեսկզբին ցուցարաների գնդակահարությանը, հայտարարել է  Եգիպոսի նախկին առաջնորդի փաստաբան Յուսրի աբդ ալ Ռազակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաբանը պնդում է, որ  ՆԳՆ շենքի մոտ  եւ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած վերջին իրադարձություները, որոնց զոհ էին դարձել տասնյակ ցուցարարներ,  կազմակերպվել էին նույն սխեմայով, ինչ մինչ Մուբարաքի հրաժարականը տեղի ունեցած անկարգությունները:

Նրա խոսքով`անկարգություններին մասնակից են «ինչպես եգիպտական, այնպես էլ արտաքին ուժերը». «Եգիպտոսից, ինչպես նաեւ արտերկրի աղբյուրներից ստացված տեղեկությունենրը  վկայում են, որ  եգիպտական ուժերը`օտարերկրյա ուժերի հետ Facebook-ի օգնությամբ իրագործել են նախապես մտածված ծրագիրը», - ասել է փաստաբանը:

Նա պարզաբանել է, որ, մասնավորապես, ոստիկանական շենքերի, բանտերի վրա հարձակումը,  ոստիկանական մեքենաները առեւանգելն ու ցուցարարներին տալը  իրականացվել են «Հզբոլլահ», «Մահմեդական եղբայրներ», «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» խմբավորումների կողմից:

Այսպիսով,  փաստաբանները պնդում են, որ Եգիպտոսի ղեկավարությունը  կապ չունի հուզումների ժամանակ մարդկանց սպանությունների հետ:

Հիշեցնենք, որ տարեսկզբին Եգիպտոսում  ապստամբությունների ժամանակ զոհվել էր շուրջ 850 մարդ, մի քանի հազ. մարդ վիրավորվել էր: